Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սիրիան շուտով կգնդակոծվի, իսկ Հայաստանը դեռ ուղտի ականջում է

Սիրիան շուտով կգնդակոծվի, իսկ Հայաստանը դեռ ուղտի ականջում է
02.09.2013 | 15:52

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե Հալեպից մեծ արտագաղթ է սպասվում: Սա կարծես նորություն չպիտի լիներ մեր կառավարության համար, բայց երկրի վարչապետը դրա մասին խոսում է ԱՄՆ նախագահ Օբամայի` Սիրիայի վրա հարձակման որոշումն ընդունելուց հետո, մինչդեռ պատերազմը ընթանում է ամիսներ շարունակ, ու մեր հայրենակիցներից շատերը պարզապես Սիրիայից դուրս գալու հնարավորություն չունեն: Արդեն եկածների հետ շփվելով, նրանց կրած զրկանքներին, պատերազմական իրավիճակում ապրողներին հատուկ խնդիրներին տեղեկանալով Հայաստանի կառավարությունը պիտի որ պատրաստ լիներ երկիր ընդունելու մեր քույրուեղբայրներին: Դատելով Տիգրան Սարգսյանի հայտարարությունից կառավարությունը մինչ այս նախապատրաստական աշխատանքներ չի տարել և միայն Օբամայի հայտարարությունից հետո է հասկացել, որ հարցը լուրջ է: Վարչապետն ասել է` «Մենք պիտի պատրաստ լինենք»: Ասել կուզի` Հայաստանը դեռ պատրաստ չէ իր թևի տակ առնելու պատերազմի սարսափներից մազապուրծ փախչող կամ փախչել պատրաստվող սիրիահայերին:
Հայաստանը հարուստ երկիր չէ, չնայած այն հանգամանքին, որ հնարավորություն ունեցել է-ունի տնտեսապես բավականաչափ ուժեղանալու ճիշտ տնտեսվարության պարագայում: Բայց Հայաստանը նույնիսկ այս` դեռևս միայն թվերով տնտեսական աճ «ապահովող» վիճակով հայրենիք է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ